Մայրաքաղաքի ոչ պատշաճ աղբահանությունը, թերեւս, ամենամտահոգիչն է այսօր, հատկապես այս ամռան տապին: Araratnews.am-ն այսօր էլ ֆիքսել է այս հսկա աղբակույտը դարձյալ Երևանի կենտրոնի Տիգրան Մեծի պողոտայի եւ Նար-Դոսի փողոցի խաչմերուկում:
Զանգահարեցինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանին՝ իմանալու, թե ինչու աղբահանությունը նորմալ չի կատարվում:
Իոսիֆ Կուբատյանի խոսքով՝ պատճառը համայնքային աղբանահանության մեքենաների պակասն է: «Հիմա քաղաքապետարանը հինգ մեքենա է ստացել: 30-ն էլ կստանա հուլիսի կեսերին»,- մանրամասնեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է «Սանիթեքի» աշխատանքին, ապա այն, քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով, կանխատեսելի չէ: «Սանիթեքի» մեքենաներն էլ հաճախ են փչանում»,- ասաց Կուբատյանը:
Հարցին, թե ում թերացման պատճառով աղբահանությունը նորմալ չի պատարվում, Իոսիֆ Կուբատյանի խոսքով՝ աղբահանությունը պայմանագրով կատարում է «Սանիթեքը», հետեւաբար նա է թերանում:
Մեր դիտարկմանը, թե փաստորեն համայնքային աղբահանության 5 մեքենաները աղբահանության կազմակերպմանը կարծես չեն նպաստել, քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ աղբակույտերը զգալիորեն քչացել են մեքենաների գալուց հետո:
Տեղեկացնենք, որ երեկ հրապարակել էինք հսկա աղբակույտ Երվանդ Քոչարի փողոցում գտնվող «Ուրարտու» խանութի մոտ:
Սոնա Դավթյան