տուն Լուրեր Հռոմի Պապն արգելել է Վատիկանում ծխախոտի վաճառքը

Հռոմի Պապն արգելել է Վատիկանում ծխախոտի վաճառքը

120
0

Հռոմի-պապ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի տարածքում արգելել է ծխախոտի վաճառքը:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ հղում անելով Սուրբ աթոռի տպագրական ծառայությանը:

«Ֆրանցիսկոս Պապը որոշում է կայացրել, որ Վատիկանը կարգելի իր աշխատակիցներին ծխախոտ վաճառել սկսած 2018-ից: Պատճառները պարզ են՝ Սուրբ աթոռը չի կարող աջակցել զբաղմունքին, որն ակնհայտորեն վնաս է հասցնում մարդկանց առողջությանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ ծխելն ամեն տարի ամբողջ աշխարհում ավելի քան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում»,- ասվում է Վատիկանի տպագրական ծառայության ղեկավար Գրեգ Բերկի հայտարարության մեջ: