տուն Լուրեր Հռոմի Պապի ելույթի ազդեցությունը ավելի մեծացավ Թուրքիայի անդրադարձից հետո. թուրքագետ

Հռոմի Պապի ելույթի ազդեցությունը ավելի մեծացավ Թուրքիայի անդրադարձից հետո. թուրքագետ

95
0

_82261779_82261778

Վերջին օրերին Թուրքիայի անհանգստության, Հայոց Ցեղասպանության համար Հռոմի Պապի տված պատարագի՝ Թուրքիայի իշխանությունների կողմից արված անդրադարձի մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: «Վերջին շրջանում Թուրքիան մեծ անհանգստություն է ապրում Ցեղասպանության ճանաչման համար: Թուրքիայի համար մեծ շոկ էր Հռոմի Պապի ունեցած ելույթը Ցեղասպանության համար տված պատարագի ժամանակ: Սա շոկային իրավիճակ է ստեղծել Թուրքիայում»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, վարչապետը, ինչպես նաև շատ այլ պաշտոնյաներ անմիջապես արձագանքեցին Հռոմի Պապի ելույթին, հայտնեց թուրքագետը: «Իտալիայից միանգամից հետ կանչվեց Թուրքիայի դեսպանը: Բանն այն էր, որ Թուրքիան իր դիվանագիտական կապերից տեղեկացել էր, որ Հռոմի Պապը չի ասելու Ցեղասպանություն բառը: Հենց Ցեղասպանություն բառը, որ հնչել էր Հռոմի Պապի շուրթերից՝ Թուրքիայի իշխանություններին գցել է շոկի մեջ: Սա անսպասելի քայլ էր Հռոմի Պապի կողմից»:

Հռոմի Պապի ելույթի արձագանքը Թուրքիայի իշխանությունների կողմից ընդամենը ավելացրեց ելույթի ազդեցությունը, շեշտեց Անդրանիկ Իսպիրյանը: «Աշխարհը հիմա սևեռվել է Թուրքիայի կատարած ոճրագործությանը և Հռոմի Պապի ելույթը մեծ ազդեցություն ունեցավ այս հարցում: Սակայն, ելույթը ավելի ազդեցիկ դարձրեց Թուրքիայի կողմից արված անդրադարձը, որը ի վնաս իրենց եղավ»:

Թուրքիայի կողմից Հռոմի Պապի ասած Ցեղասպանություն բառի հետ կապված վայնասուն բարձրացվեց, որովհետև դա արվեց ապրիլ ամսին, Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, և հատուկ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի համար տված պատարագի ժամանակ, նշեց Անդրանիկ Իսպիրյանը: «Թուրքիայի անհանգստությունը տեղին է, քանի որ Հռոմի Պապը իր այս հայտարարությունով բավականին ծանր կացության մեջ է դնում քրիստոնյա այն երկրների հոգևոր կառույցներին, ովքեր ինչ-ինչ քաղաքական շահերից ելնելով մինչ այժմ խուսափում են արտասանել ցեղասպանություն բառը: Թուրքերը վախենում են դոմինոյի էֆեկտից: Թուրքիայում հիմա ամենաշատը վախենում են, որ Հռոմի Պապի արած հայտարարությունից հետո Օբաման ասի «Ցեղասպանություն» բառը»: