տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապի այցը Հայաստան հնարավոր է հունիսի 2-րդ կեսին

Հռոմի պապի այցը Հայաստան հնարավոր է հունիսի 2-րդ կեսին

55
0

Pope FrancisՀռոմի Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի հունիսի երկրորդ կեսին հնարավոր է այցելի Հայաստան:

Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն, այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի լրատվական ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Նա նշել է, որ այցի կազմակերպումը քննարկման փուլում է, և պապի կողմից հաստատված հստակ ծրագիր դեռևս չկա. այդուհանդերձ, դիտարկվում է հունիսի երկրորդ կեսին այցելելու տարբերակը:

Ֆեդերիկո Լոմբարդիի մեկնաբանությունը եղել է այն բանից հետո, երբ որոշ լրատվամիջոցներ հայտարարել են հունիսի 22-26-ի միջակայքում Հռոմի պապի` Հայաստան հավանական այցի մասին: Նա ասել է, որ այդ ամսաթվերը ճիշտ չեն, և պետք է սպասել վերջնական որոշմանը` խուսափելով թյուրիմացություններից: