տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը խոստացել է Բելառուս այցելել

Հռոմի պապը խոստացել է Բելառուս այցելել

80
0

hromi-pap-634x445Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստացել է ժամանակ գտնել Բելառուս այցելելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսում առաքելական նոր նվիրակ արքեպիսկոպոս Գաբոր Փինթերը. փոխանցում է Интерфакс-ը:

«Հռոմի պապն ասել է, որ ժամանակ և հնարավորություն կգտնեն այդ այցի համար: Ես չեմ կարող ասել`երբ կամ ինչպես, սակայն, կարծում եմ, որ պոնտիֆիկոսի ասածն ինչ-որ դրական բան է Բելառուսի համար»,- ասված է նրա հաղորդագրությունում:

Փինթերի խոսքով՝ Ֆրանցիսկոս պապի հետ 13 օր առաջ կայացած հանդիպման ընթացքում իրենք խոսել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հռոմ կատարած այցի և պոնտիֆիկոսի հետ նրա հանդիպման մասին: