Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսում է իր 6-օրյա ուղևորությունը Շրի Լանկա և Ֆիլիպիններ: Ինչպես հաղորդում է BBC-ին, Ասիա կատարվելիք այս այցը հովվապետի համար վերջին երկու տարում երկրորդն է:
Ֆրանցիսկոսը կդառնա Կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն, ով այցելել է Շրի Լանկա 2009թ.-ին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո: Հիշեցնենք, որ կառավարական ուժերի և թամիլների միջև այդ բախումներն ավարտվել են առաջինների հաղթանակով:
Պապը կհանդիպի Շրի Լանկայի կրոնական առաջնորդների հետ: Հետաքրքրական է, որ այդ երկրի բնակչության միայն 7%-ն է քրիստոնյա:
Վատիկանի ղեկավարը կմասնակցի 2013թ.-ին 10 հազար մարդու կյանք խլած «Հայան» ավերիչ թայֆունից տուժածների հետ:
Այս ուղևորությունը դառնալու է պապի 7-րդ արտասահմանյան այցն ու 2-րդը՝ ասիական մայրցամաքում: 5 ամիս առաջ նա եղել է Հարավային Կորեայում: