Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վաշինգտոնում Վատիկանի դեսպանատանը նույնասեռական զույգի հետ հանդիպում է ունեցել, հաղորդում է BBC-ն:
Ֆրանցիսկոսի նախկին ուսանող Յայո Գրասսին BBC-ի հետ զրույցում նշել է որ Պապը համաձայնել է հանդիպել իր հետ «ողջագուրվելու համար»:
Պարոն Գրասսին և իր զուգընկեր Իվանը ընդունելության են արժանացել Վատիկանի դեսպանատանը, որտեղ, սակայն, նույնասեռականության հետ կապված հարցեր չեն քննարկվել:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Պապը հանդիպել էր նաև Քիմ Դեյվիսին` Քենթուքի նահանգի քաղծառայողին, որը հրաժարվել էր նույնասեռական ամուսնություն գրանցել:
Վատիկանը հաստատել է Պապի և նույնասեռական զույգի հանդիպումը:
«Պապը` որպես հովվապետ, անձնական կապ է պահպանում բազմաթիվ մարդկանց հետ` բարության և երկխոսության ոգուն համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ: