Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը հայտարարել է, որ «դռները միշտ բաց են» խաղաղության նախաձեռնությունների դիմաց, սակայն միաժամանակ ընդունել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման հետ բանակցելը հեշտ գործ չի լինի։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Հռոմի պապը պատրաստ է հանդիպել «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչների հետ, եթե դա կօգնի Սիրիայում և Իրաքում խաղաղության հաստատմանը։ «Ես երբեք չեմ ասում, որ ամեն ինչ կորած է, երբեք։ Երկխոսությունը, թերևս, հնարավոր չէ, սակայն երբեք չի կարելի փակել բոլոր դռները», — ասել է նա լրագրողներին՝ Ստրասբուրգից վերադառնալիս։