Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը գործարանների փակումն ու առանց ծանրակշիռ պատճառների աշխատողների հեռացումն անվանել է «շատ լուրջ մեղք». հաղորդում է BBC-ն:
«Ցանկացած մեկը, ով տնտեսական մեքենայությունների կամ գործարքների միջոցով, որոնք այնքան էլ թափանցիկ չեն, փակում է գործարաններ ու ընկերություններ և մարդկանցից խլում նրանց աշխատանքը, շատ լուրջ մեղք է գործում»,- հայտարարել է քահանայապետը։
Մասնավորապես, Պապին անհանգստացնում է Sky հեռուստաալիքի իտալական ստորաբաժանումում տիրող իրավիճակը, որտեղ լուրջ կրճատումներ են իրականացվում:
«Աշխատանքը մեզ տալիս է սեփական արժանապատվության զգացում։ Նրանք, ովքեր մարդկանց համար պատասխանատվություն են կրում, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի յուրաքանչյուր կին և տղամարդ կարողանա աշխատել և քայլել՝ գլուխը բարձր պահած, մարդկանց աչքերին նայել սեփական արժանապատվության զգացումով»,- ասել է Պապը: