Լյուքս դասի շքեղ ավտոմեքենաներ արտադրող իտալական Lamborghini ընկերությունը Հռոմի Պապին անհատականացված ավտոմեքենա է նվիրել. հաղորդում է The Local պարբերականը:
Կոնցեռնը Huracan յուրօրինակ և միակ մոդելը պատրաստել է Սրբազան Քահանայապետի համար:
Վատիկանի Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իտալական ընկերության նվերը վաճառքի կհանվի Sotheby”s աճուրդի տանը: Վաճառքից ստացված հասույթը կուղղվի բարեգործական նախագծերին: