տուն Լուրեր Հռոմի Պապը դիմել է հոգեվերլուծաբանի օգնությանը

Հռոմի Պապը դիմել է հոգեվերլուծաբանի օգնությանը

181
0

Pope Francis gives thumbs up as he leaves general audience in St. Peter's Square at Vatican

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ դիմել է հոգեվերլուծաբանի օգնությանը. La Stampa պարբերականի հաղորդմամբ՝ այս մասին Պապն անձամբ է պատմել ֆրանսիացի սոցիոլոգ Դոմինիկ Վոլթոնի հետ հարցազրույցի ժամանակ, ով հրատարակության է պատրաստում «Քաղաքականությունը և հասարակությունը» (Politique et societe) գիրքը, որը հիմնված է քահանայապետի հետ զրույցների վրա. փոխանցում է TASS-ը:

«Ես խորհրդատվության համար դիմել եմ հրեա հոգեվերլուծաբանի»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Պապը դիմել է հոգեվերլուծաբանի օգնությանը 42 տարեկանում:

Պապն ընդգծել է, որ մասնագետը ոչ մի անգամ չի մերժել իրեն, իսկ մահից առաջ զանգահարել է Պապին՝ «հոգևոր զրույցի» համար։