տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը ցմահ ազատազրկումը «թաքնված մահապատիժ» է անվանել

Հռոմի պապը ցմահ ազատազրկումը «թաքնված մահապատիժ» է անվանել

78
0

popemafia_7898237305b3b14f684abae2dc45aa4d

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է ցմահ ազատազրկման ինստիտուտն՝ այն անվանելով «թաքնված մահապատիժ»: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

Ֆրանցիսկոսը նման հայտարարություն է հնչեցրել Քրեական օրենսդրության միջազգային ասոցիացիայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Իր ելույթում նա շեշտել է, որ հավատացյալները պետք է պայքարեն ցմահ ազատազրկման դեմ այնպես, ինչպես՝ մահապատժի դեմ:

«Բոլոր քրիստոնյաները պետք է պայքարեն ոչ միայն մահապատժի վերացման, այլևս ազատազրկման պայմանների բարելավման համար, որպեսզի հասնենք նրան, որ հարգեն դժբախտների մարդկային արժանապատվությունը», — հայտարարել է կաթոլիկների առաջնորդը:

«Վերջին տասնամյակում համոզմունք է տարածվել, որ դաժան պատժամիջոցների շնորհիվ կարելի է լուծել ամենաբարդ սոցիալական խնդիրները: Դա ամենևին արդարացի չէ», — ընդգծելէ է Ֆրանցիսկոսը: