տուն Լուրեր Հռիփսիմեն մեդալը կվերադարձնի, իսկ որակազրկման մասին դեռ որոշում չկա

Հռիփսիմեն մեդալը կվերադարձնի, իսկ որակազրկման մասին դեռ որոշում չկա

105
0

big_1434714565_4182482

Միջազգային օլիմպիական կոմիտեն օրեր առաջ հաստատել էր այն 17 մարզիկների անունները, ովքեր նախնական տվյալներով կասկածվում էին Լոնդոն 2012-ում արգելված նյութեր օգտագործելու մեջ: Արդեն տեղեկացրել էինք, որ այդ ցուցակում է նաև ծանրամարտի +75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը:

Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը և ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեցին, որ համաձայն են մեդալը վերադարձնելուն. «Մենք համաձայնել ենք նրանց որոշման հետ: Ես վաղուց գիտեի, որ դա պետք է լինի, ուղղակի սպասում էինք միջազգային ֆեդերացիայի որոշմանը, որովհետև Միջազգային օլիմպիական կոմիտեն իրավունք չունի որոշում կայացնի, թե քանի տարով պետք է որակազրկի, նա միայն կարող է մեդալը հետ ուզել»,- նշեց Ալավերդյանը:

Մարզիչը նաև տեղեկացրեց, որ աշխատունակությունը բարձրացնելու համար բոլոր մարզիկներն էլ օգտագործում են այդ դեղամիջոցը, սական այն պետք է օգտագործել մրցումներին նախորդող ստուգումներից 100-120 օր առաջ:

Հռիփսիմե Խորշուդյանն էլ հավելեց, որ ինքը կշարունակի մարզումները, մինչև պարզ կլինի, թե որքան ժամանակով են որակազրկելու. «Ես մեծ սիրով ուզում եմ շարունակել, բայց եթե, օրինակ՝ 10 տարով զրկեն, էլ ի՞նչ իմաստ ունեն մարզումները»:

Էմմա Հովսեփյան