տուն Լուրեր Հրդեհներ Թումանյանի տարածաշրջանում. Կրակը անտառ է մտել (ֆոտո). News.am

Հրդեհներ Թումանյանի տարածաշրջանում. Կրակը անտառ է մտել (ֆոտո). News.am

178
0

ed1

Լոռու մարզի Օձուն գյուղի հարակից թփուտներում խոշոր հրդեհ է բռնկվել: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է մոտ մեկ ժամ առաջ: Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Թումանյանի եւ Օձունի հրշեջ փրկարարական ջոկատը:

Հրդեհը բռնկվել է Ծաթեր գյուղի «Քարի գլուխ» կոչվող հատվածում եւ Թումանյան քաղաքի դիմացի  ժայռերում: Դեպքի վայրում աշխատում են Թումանյանի եւ Օձունի հրշեջ-փրկարարները: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է տեղանքի լեռնային լինելը, որի պատճառով հրշեջ մեքենան չի կարողանում մոտենալ կրակի օջախներին: Վնասի չափի մասին դեռեւս տեղեկություննր չկան:

Նախնական տեղեկություններով՝ Ծաթերում առաջացած հրդեհը կարող է վնասել միայն թփուտներին, իսկ ահա Թումանյան քաղաքի դեպքում՝ կրակը կարող է անտառ մտնել: