տուն Լուրեր Հրդեհը մոմերից է բռնկվել. մանրամասներ սգո սրահի դեպքից

Հրդեհը մոմերից է բռնկվել. մանրամասներ սգո սրահի դեպքից

117
0

շտապ

Ararartnews.am-ն արդեն տեղեկացրել է,  որ Կոտայքի  մարզի Զովունի գյուղի սգո սրահներից մեկում հրդեհից այրվել է այնտեղ գտնվող հանգուցյալը: Կապ հաստատեցինք Զովունի համայնքի ղեկավար Վրույր Սիմոնյանի հետ՝ դեպքի մանրամասները ճշտելու: Գյուղապետն ասաց, որ իրեն մանրամասներ հայտնի չեն: «Ասում են, թե հրդեհը բռնկվել է սգո սրահում վառվող մոմերից:  Տուժածներ չկան: Հիմա հանձնաժողով է ստեղծվել՝ պարզելու, թե  հրդեհն ինչից է բռնկվել»,-  ասաց պրն Սիմոնյանը:

Խոսակցություններ կային, որ հանգուցյալը եզդի է եղել: Գյուղապետը հերքեց այդ լուրերը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ