տուն Լուրեր Հրդեհ Րաֆֆու փողոցում (լրացված)

Հրդեհ Րաֆֆու փողոցում (լրացված)

106
0

hrdeh62

Հունիսի 4-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոց թիվ 111 շենքի մոտակայքում գտնվող հողամասում այրվում են ներկով լի տակառներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,  արտակարգ իրավիճակների արձագանքման և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի 52/4 հասցեում գտնվող հողակտորում այրվում է 4 հատ 15 լիտր տարողությամբ պլաստմասսայե դատարկ տարա, 5 ծառ՝ ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի և 3-ը  ջերմահարվել են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:45-ին, մարվել՝ 14:53-ին: