Հունիսի 10-ին ժամը 20:52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ փողոցի թիվ 37 տան բակում այրվում է կայանված ՆԻՎԱ մակնիշի ավտոմեքենա:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել՝ 21:12-ին:
Այրվել է ՎԱԶ-2121 մակնիշի 10 QQ 701 պետհամարանիշի (սեփականատեր՝ Գ.Հ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ եւ սրահը՝ ամբողջությամբ: