Հնդկաստանի Բհուբանեշվար նահանգի հիվանդանոցում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ: Այս մասին հայտնել է Sinhua գործակալությունը:
Ըստ ոստիկանության տվյալների՝ հրդեհը բռնկվել է վերակենդանացման բաժանմունքում, ապա արագ տարածվել ամբողջ շենքում: Զոհերի մեծ մասը խեղդվել է ծխից: Այրվածքներ ստացած վիրավորները տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություններ:
Նշվում է, որ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են 10 մարտական հաշվարկներ: Կրակը մարվել է 2 ժամ հետո: