տուն Լուրեր Հրդեհ հայ-ադրբեջանական սահմանին (տեսանյութ)

Հրդեհ հայ-ադրբեջանական սահմանին (տեսանյութ)

138
0

Հայ–ադրբեջանական սահմանին հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը եւ մակագրել. «Ժամը 1։30֊ի դրությամբ դեպի մեր դաշտեր հրդեհի տարածվելը կասեցված է։ Շնորհակալ եմ ձեր սրտացավության եւ աղոթքների համար»։

Ըստ շրջանառվող լուրերի՝ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում կրակային զորավարժությունների հետևանքով, ապա անցել Հայաստանի սահման։