տուն Լուրեր Հրդեհ Գյումրիում

Հրդեհ Գյումրիում

143
0

04b6a4bfe2654a468bf4f25504fe049b

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին, ժամը 09.58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գայի փողոցի տեխնոլոգիական կենտրոնին հարակից կոշիկի վերանորոգման կրպակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել` 10.35-ին:

Այրվել են Ա. Մ.-ին պատկանող մետաղյա կրպակի ներքին փայտյա կառուցատարրերը և գույքն` ամբողջությամբ 6 քմ: