Մայիսի 24-ին, ժամը 00.00-ին քահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի տանիքում այրվում է գովազդային վահանակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել՝ 01.49-ին: Այրվել է «Պրոկրեդիտ բանկ» ՓԲԸ-ի գովազդային վահանակի պլաստմասե դետալները և շենքի տանիքի փայտյա կառուցատարրեից 35 քմ հատված` մասամբ: