տուն Լուրեր Հրդեհ` Այնթապ գյուղում

Հրդեհ` Այնթապ գյուղում

152
0

Օգոստոսի 16-ին, ժամը 17:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթապ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ժամը 17:15-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:48-ին, մարվել՝ 17:58-ին: Այրվել են տներից մեկի տանիքը (մոտ 250 քմ), խորդանոցը` ամբողջությամբ (մոտ 10 քմ) և հարակից տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ):