տուն Լուրեր Հրդեհ՝ Արարատի կինոյի տանը

Հրդեհ՝ Արարատի կինոյի տանը

97
0

Փետրվարի 19-ին, ժամը 14:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին կինոյի շենքում` երաշտական դպրոցի հարևանությամբ:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Թովմասյան փողոցի թիվ 16 հասցեում՝ չշահագործվող կինոյի տան 2-րդ հարկի դահլիճում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: