Երեկ տեղի ունեցավ ԱԺ ոչ իշխանական քառյակի ամառային հանգստից հետո առաջին նիստը: Որքան էլ, որ զարմանալի էր, քառյակը չքննարկեց առաջիկայում սպասվելիք միասնական հանրահավաքի հարցը: Չքննարկվեցին հարցեր, թե ինչ պահանջներով և երբ է տեղի ունենալու այն: Սպասվելիք հանրահավաքի մասին խոսելիս ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց ժամանակից առաջ չընկնել և սպասել հետագա զարգացումներին.«Դեռ այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել և չկան հստակ որոշումներ»,- ասաց պատգամավորը:
Մեր այն դիտարկմանը, թե կարելի է սպասել վարչապետի կամ նախագահի հրաժարականի պահանջ առաջիկա հանրահավաքին, Նաիրա Զոհրաբյանն ասաց.«Եկեք ժամանակից առաջ չընկնենք և սպասենք հանրահավաքին: Հրաժարականների մասին ևս քննարկում չի եղել, այն, ինչ քննարկվել է դրա մասին՝ կան հրապարակումներ»,-եզրափակեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: