«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի սատարելու Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանին:
Araratnews.am-ը կապ հաստատեց Սեւակ Միքայելյանի հետ՝ պարզաբանում լսելու: «Ուրախ եմ հարգանքի եւ զանգելու համար, բայց ոչ մի հարցի չեմ պատասխանի: Մոտակա օրերին ասուլիս կտամ եւ բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:
Մեր դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի սատարելու նրան, Միքայելյանն ասաց. «Հրազդանի ժողովուրդը կորոշի՝ ով կլինի Հրազդանի քաղաքապետ»:
Սոնա Դավթյան