տուն Լուրեր Հրազդանի ՏԻՄ ընտրություններն անցել են քրեորեն պատժելի արարքներով

Հրազդանի ՏԻՄ ընտրություններն անցել են քրեորեն պատժելի արարքներով

84
0

Qveatup12

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրավիրված բանախոսներն անդրադարձան Հայաստանի ութ  մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններին:

Բանախոսներից «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը նշեց, որ ինչպես նախկինում, այս ընտրությունների ընթացքում ևս գրանցվել են խախտումներ.«Վերջերս մենք սկսել ենք փորձ կատարել ստորագրված ընտրացուցակները դիտարկելու, որպեսզի հասկանանք՝ Հայաստանում չգտնվող մարդիկ մասնակցո՞ւմ են ընտրություններին, թե ոչ: Ինչպես սահմանադրական փոփոխությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ խոչընդոտներ են ստեղծել մեր դիտորդների համար՝ ցուցակներին ծանոթանալուց: Նաև ընտրակաշքի  վերաբերյալ են ահազանգեր եղել, կուտակումներ՝ ընտրատեղամասերում, մարդկանց տեղափոխման ահազանգեր են եղել»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանն էլ նշեց, որ իրենց հիմնական խնդիրն այն է եղել, որ ընտրատեղամասերում չլինեն այնպիսի ապօրինություններ, որոնց ընթացքում կկորցնեին իրենց թեկնածուին տված ձայները.«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտնել, որ Սասուն Միքայելյանին տրված ոչ մի քվե չի կորել: Մենք կարողացել ենք պահել այնքան քվե, որքան ստացել ենք»:

Լենա Նազարյանը նաև հավելեց, որ իրենց մրցակից Արամ Դանիելյանն անազնիվ է գործել և ընտրակաշառք է բաժանել.«Դա անհերքելի փաստ է, եղել է 10.000-ից 50.000 դրամի ընտրակաշառք և, բնականաբար, դա ազդել է ընտրությունների արդյունքների վրա»:

Ասուլիսի հաջորդ բանախոս  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ հավելեց, որ Հրազդանում իրենք շրջիկ խմբերով հետևել են ընթացքին և ականատես են եղել քրեորեն պատժելի արարքների.«Օրինակ՝ եղան դեպքեր, երբ դիտորդներին, վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչներին արգելվում էր ծանոթանալ ընտրողների ստորագրած ցուցակներին: Եղան նաև դեպքեր, երբ լրագրողներին ժամը 20.00-ից հետո փորձում էին խոչընդոտել մուտքը տեղամաս, թեև ներկայիս օրենսգիրքը այդ արգելքը հանել է»: