Հուլիսի 18-ին՝ ժամը 23:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր» զբոսայգու կողմից, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել, իսկ սյունն ընկել է՝ միակողմանի փակելով երթևեկությունը:
Շտապօգնության աշխատակիցները Ն.Գ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգություն: