տուն Լուրեր Հրազդանի ակումբներից մեկում 24-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Հրազդանի ակումբներից մեկում 24-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

78
0

akumb

Հրազդան քաղաքի Միկրոշրջանի ակումբներից մեկում հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի։ Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Դեկտեմբերի 7-ին, ժամը 2։30-ին Հրազդան ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992 թվականին ծնված Ն.Բ.-ն»,-նշեց Ջանոյանը:

Էդգար Ջանոյանը հավելեց նաեւ, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է՝ Միկրոշրջան թաղամասի ակումբներից մեկում, ըստ նախնական տեղեկությունների, ժամը 2։10-ի սահմաններում հանկարծամահ է եղել 24-ամյա երիտասարդ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։