Pxlfctry ընկերությունը թողարկել է The World According to Kanye ` «Աշխարհն` ըստ Քանյեյի» գիրքը, որում հավաքված են ամերիկացի հանրահայտ ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթի ասույթները: Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն:
Գրքի գլխավոր խմբագիր Հերբերթ Լուն գրքի նախաբանում գրել է, որ «Քանյեն ստոր է, խելահեղ, պոռթկուն, մեծամիտ և ինքնահավան, բայց միաժամանակ ոգևորող է, նորարար, խորաթափանց և խելացի»:
Գրքում տեղ են գտել Քանյեյի՝ շուրջ 250 մտքեր կյանքի, մշակույթի, սիրո և իր մասին: