Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում հրապարակում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած եւ մինչ այս պահը շարունակվող հարձակողական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների անուն-ազգանուններն ու տվյալները:
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին անցկացված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունների» հետևանքով, հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր:
Ներկայացնում ենք ՊՆ խոսնակի հրապարակած զոհված զինծառայողների անուն-ազգանունները
Հովսեփ Գեղամի Կիրակոսյան (զորամասի ԻՍՎ հրամանատար,
կապիտան, ծնված 1988թ., ԶՈՒ-ում ծառայում է 2006թ.-ից, Էջմիածնի ԶԿ):
Նոդարիկ Արտաշի Մարգարյան (զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող շարքային
ծնված 1963թ., Մատաղիսի ԶԿ):
Սասուն Ֆահրադի Մկրտչյան (հետախույզ — գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, ծնված 1989թ., ԶՈՒ-ում ծառայում է 2011թ.-ից, Արաբկիրի ԶԿ):
4 վ հրամանատար կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի (ծնվ. 1990 թ., 2007թ.-ից ՀՀ ԶՈւ-ում, Նորքի ԶԿ, հասցե՝ ք. Երևան, Նորքի 2-րդ զ-ծ , Մոլդովական փ. 48/16 բն, 37)
4 վ 2 դ 5 ջ գնդացրող շարքային Սլոյան Քյարամ Քալայի (ծնվ. 1996 թ. 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ, հասցե՝ Արագածոտնի մարզ, գ Արտաշավան)
15 վ 1դ 1ջ հրամանատար սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի (2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ ք Մարտունի)
Զորամասի ԶՏ ծառայության պետ մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի (ծնվ. 1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջան, գ. Տումի)
Araratnews.am-ը կշարունակի հետևել պաշտոնական հաղորդագրություններին՝ հրապարակելով մյուս զովածները տվյալները եւս: