Բելգիական DH պարբերականը հրապարակել է 26-ամյա Հասնա Աիտբուլահսենի լուսանկարը, որը, ենթադրվում է ինքն իրեն պայթեցրել է Փարիզի Սեն Դենի արվարձանում տեղի ունեցած ոստիկանական հատուկ գործողության ընթացքում:
Աղջիկը տարված է եղել ջիհադով և սոցցանցերում հաղորդել է Սիրիա մեկնելու պլանների մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանական հատուկ գործողության ընթացքում մի կին պայթեցրել է ինքն իրեն՝ դառնալով Ֆրանսիայի պատմության մեջ առաջին կին մահապարտը: