Համացանցում են հայտնվել ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոյի մինչ այս անհայտ գունավոր լուսանկարները, որտեղ դերասանուհին դեռ հղի էր. երեխայի հայրը Իվ Մոնտանն էր: Այս մասին հաղորդել է The Daily Mail-ը:
Նախորդ տարի Մոնրոյի այդ լուսանկարներն աճուրդի էին հանվել Հոլիվուդում՝ դերասանուհու ընկերուհու՝ Ֆրիդա Հալի կողմից, և վաճառվել 2240 դոլարով: Նոր սեփականատեր Թոնի Մայքլսը որոշել է ցուցադրել դրան և դրանք ներկայացրել է պարբերականին:
«Մոնրոն գաղտնի է պահել իր հղիությունը, նախքան նա կորցրել է նրան հիվանդանոց այցելելու ժամանակ: Ֆրիդան հպարտանում էր, որ գաղտնի է պահել իր ընկերուհու գաղտնիքը մինչև իր մահը: Սակայն նա պատմել է ինձ այդ պատմությունը և հայտնել, որ Մոնրոյի երեխայի հայրը Իվ Մոնտանն էր»,- Մայքլսի խոսքը մեջբերել է պարբերականը: