The Daily Mail-ը հրապարակել է մի հետազոտության մասին լուր, որի նպատակն էր պարզել աշխարհի ամենասեքսուալ անունները։
Ըստ այդ՝ արական սեռի ամենասեքսուալ անուններ են համարվել Ալեսանդրոն, Լորենցոն, Ռետտը, Ռոմեոն, Մատեոն, Դիմիտրին, Դեյնը, Մարսելոն, Դանթեն և Ռեմին։
Կանանց ամենասեքսուալ անունների տասնյակում են Սքարլետը, Նիկոլետը, Նատալիան, Անայիսը, Պաուլինան, Ալեսանդրան, Շանելը, Սորայան, Ադրիանան և Ջուլիանան։
BabyNameWizard կայքը հինգ տարի շարունակ իր տասնյակ հազարավոր օգտատերերին խնդրել է նշել իրենց կարծիքով ամենասեքսուալ անունները։
Ամենանվազ սեքսուալ անուններ են համարվել Բոբը, Էրնեստը, Նորմանը, Դիքը, Հովարդը, Հերթրուդան, Բերտան, Ագնեսը, Էտելը և Միլդրեդը։