Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետում արդեն հստակ երեւում էր, թե ով է լինելու նրա իրավահաջորդը։ Այսօր այդ անձի թեկնածությունը շատ մշուշոտ է։ Անշուշտ, կան թեկնածուներ, որոնց մի մասը թաքցնում է, մյուսները չեն թաքցնում իրենց հավակնությունները։ Բայց իշխանական մեքենան առայժմ լուռ է։ Այդ լռության մեջ ոչ միայն ժամանակից շուտ քարտերը չբացելու խորհրդավորությունը եւ սեփական թեկնածուին հարվածի տակ չդնելու մտադրությունը կա, այլեւ բոլորի քարտերը խառնելու մթին մի ծրագիր։ Եվ իսկապես, չնայած ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե դեմ է խորհրդարանական կառավարմանը, սակայն նախօրեին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հայտարարեց, որ հենց այդ տարբերակի վրա է իր ընտրությունը կանգ առել։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իշխանությունը խուսափում է կոնկրետ մեկ անձի վրա ,խաղադրույքե դնելուց եւ որոշել է կոլեկտիվ իշխանության կամ թիմային պատասխանատվության տարբերակն ընտրել։ Այդ պարագայում ե՛ւ գայլերը կուշտ կլինեն, ե՛ւ գառները՝ ողջ։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում