տուն Մամուլ «Հրապարակ». Որ քաղաքներն ինչպես են պատրաստվում եռյակի հանրահավաքներին

«Հրապարակ». Որ քաղաքներն ինչպես են պատրաստվում եռյակի հանրահավաքներին

105
0

hraparak

Ոչ իշխանական եռյակի մարզային հանրահավաքները փոթորկել են ՀՀԿ-ական  համայնքային չինովնիկների կյանքը: Այս օրերին, բոլորն իրար խառնված, փորձում են իրենց լծակների, ինչպես նաեւ ծանոթ-բարեկամների միջոցով սպառնալիքներով, զգուշացումներով ու նաեւ խոստումներով քաղաքացիներին հետ պահել այդ ակցիաներից: Հրազդանի, Սիսիանի ու Կապանի միջադեպերը, երբ ՀՀԿ-ական պահեստազորից սադրիչ խմբեր էին գործուղել՝ հանրահավաքները տապալելու, վարակիչ է դարձել նաեւ մյուս քաղաքների համար, որտեղ հանրահավաքները դեռ առջեւում են:  Նրանք նույն սցենարով՝ չեբուրաշկաների բրիգադներով  պատրաստվում են, իրենց իսկ բնութագրմամբ՝ «միտինգը հարամ անել»: Հոկտեմբերի 3-ին ոչ իշխանական եռյակը կլինի Արարատ քաղաքում, որը խնդրահարույց քաղաքներից մեկն է: Սա Հովիկ Աբրահամյանի տարածքն է, եւ ցանկալի չէ, որ  հանրահավաքը բազմամարդ լինի, որպեսզի «չշահարկվի»  Հովիկ Աբրահամյանի անունը՝ որպես իշխանության հիմքերը խարխլելու «դավադիր» փորձեր անողի: Այստեղ հենց վարչապետի ջանքերով նվազ մասնակցություն կլինի: Սադրիչ խմբերով հակազդելու մասին չհաջողվեց ճշտել անձամբ քաղաքապետ Հայկ Հայկյանից, քանի որ նրա հեռախոսին պատասխանողն ասաց, որ Հայկյանը նիստի է: Հաջորդը   Տավուշի մարզն է՝ Իջեւան քաղաքը, որտեղ քաղաքապետը ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանն է: Նա իր թիմակիցների համառ ջանքերով մի կերպ նվաճեց քաղաքապետի աթոռը: Կուսակցական պատկանելությունից ելնելով՝ Ղալումյանը, թվում էր, աղ ու հացով է դիմավորելու ընդդիմությանն իր տարածքում եւ սպասվելիք միջոցառման մասին խոսելու է խանդավառությամբ, սակայն, ի զարմանս մեզ, նա աննկարագրելի վրդովվեց, այնպես, որ մի պահ ենթադրեցինք, թե հարում է ընդդիմությանը: «Եթե ինձ հետ հարց ու պատասխան ունեք, եկեք, մոտիկից իմ հետ խոսացեք», եւ ընդհանրապես. «Հոգնել ենք ձեր զանգերից, մոռացեք էս համարը»: Ի տարբերություն Ղալումյանի, Գերմանիայում գտնվող Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը բավական խաղաղ պատասխանեց սպասվելիք հանրահավաքի վերաբերյալ հարցերին: Ասաց, որ վերադառնալու է հոկտեմբերի 4-ին, որից երկու օր անց ընդդիմության հանրահավաքն է: Իր բացակայության ժամանակ պատրաստե՞լ են դիմադրող ջոկատին: «Ինչի՞ց եք որոշել, որ պիտի էսպես լինի,- զարմացած հակադարձեց նա:- Մենք բոլորս էլ հայ ժողովուրդ ենք, մենք չենք պատրաստվում իրար վրա հարձակվենք, ոչ էլ իրարից պաշտպանվենք»: Եռյակի մարզային այցելություններն ամփոփվելու են Գյումրիում, որտեղ սոցիալական ընդվզումը երեկվանից գլուխ է բարձրացրել:  Տեմպերը

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում