տուն Լուրեր «Հրապարակ». Ո՞ւմ կաջակցի ԵԿՄ-ն

«Հրապարակ». Ո՞ւմ կաջակցի ԵԿՄ-ն

98
0

«ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում ընդգրկվելու հավանականությունը բացատրեց նրանով, որ ինքը կուսակցության հիմնադիրներից է, թեև վերջին ընտրություններին չի մասնակցել։

Նրա կարծիքով, որևէ մեկը ԵԿՄ-ն չի քաղաքականացնի, սակայն այս ընտրություններին էլ ազատամարտիկներից ոմանք կաջակցեն «ՔՊ»-ին, ՀՀԿ-ին կամ «Հանրապետությանը»։ Արդեն հայտնի է «Հանրապետության» առաջին եռյակը՝ Արամ Սարգսյան, Արտակ Զեյնալյան, Գեղամ Հարությունյան, թեև «Ազատ դեմոկրատների» հետ բանակցությունները շարունակվում են։ Դաշինքի դեպքում 50/50 համամասնությունը կգործի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: