տուն Մամուլ «Հրապարակ». Սեյրան Օհանյանը Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն Է լինելու

«Հրապարակ». Սեյրան Օհանյանը Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն Է լինելու

126
0

seyran-ohanyan

«Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն Է լինելու։ ՀՀԿ-ական շրջանակները սա անհավանական են համարում, չնայած հաստատում են, որ Օհանյանը նեղացած Է բաժանվել Սերժ Սարգսյանից։ Իր հերթին՝ չնայած Դալլաքյանը նախօրեին մասնակցում էր նախագահի մոտ խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվեց աշխատակազմի նոր ղեկավարը, սակայն, նրա կողմնակիցների պնդմամբ, առանց երկմտելու դուրս կգա ՀՀԿ-ի դեմ, Եթե Սեյրան Օհանյանը վերջնական համաձայնություն տա։ Լուրեր կան, որ «Շրջադարձը» ռուսական շրջանակներից Է ֆինանսավորվելու, և դրա նորամուտի առաջին ծիծեռնակը վերջերս բացված politinfo.am կայքն Է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։