տուն Լուրեր «Հրապարակ». Օսկանյանի մոր հոգեհանգստին մասնակցել են Ռիտա Սարգսյանը, Ռոբերտ եւ Բելլա Քոչարյանները,...

«Հրապարակ». Օսկանյանի մոր հոգեհանգստին մասնակցել են Ռիտա Սարգսյանը, Ռոբերտ եւ Բելլա Քոչարյանները, Սեյրան Օհանյանը

143
0

«Նախօրեին մահացել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի մայրը՝ տիկին Սրբուհին։ Սգո արարողությունները մեզանում, որպես կանոն, վաղուց չտեսնված ծանոթ-հարազատների հանդիպման վայր են դառնում։

Ուշագրավ է, որ Օսկանյանի մոր հոգեհանգստին մասնակցել են Ռիտա Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը՝ Բելլա Քոչարյանի հետ, Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը եւ ուրիշներ։ Իսկ գործող իշխանությունից ներկա է եղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԳ նախկին խոսնակ, դեսպան նշանակված Տիգրան Բալայանի հետ, որոնք երկուսն էլ ժամանակին աշխատել են նախարար Օսկանյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: