տուն Լուրեր «Հրապարակ». Նոր տերերը հեռացնելու են Համալիրի հին աշխատողներին

«Հրապարակ». Նոր տերերը հեռացնելու են Համալիրի հին աշխատողներին

67
0

Հրապարակ

««Մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները չեն հավատում վարչապետի հավաստիացումներին, թե համալիրի գնորդը՝ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» նորահայտ ընկերությունը, չի ազատի իրենց աշխատանքից։ Ընկերությունը պարտավորվել է հին աշխատողների հետ պայմանագրեր կնքել միայն 6 ամսով։ Այս մասին հայտնեց «հին համալիրի» մամուլի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը։ «Ինչպե՞ս եք պատկերացնում համալիրի աշխատողներին, ասենք, հավաքարար կանանց, որոնց թվում շատ են թոշակառուները, ապագա կազինոյում կամ հյուրանոցներում աշխատելիս, որտեղ, ինչպես հայտնի է, նախընտրում են կարճ շրջազգեստներով երիտասարդ կանանց»,- ասաց նա։

Հնարավո՞ր է, որ համալիրի տարածքում անցյալ ամիս բռնկված հրդեհը նախկին տիրոջ՝ ՊՆ-ի կողմից սարքված լինի, ծառերն անաղմուկ վերացնելու նպատակով։ Կորյուն Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե սարքված է, ուրեմն մեղավոր են, եթե սարքված չէ, նույնպես մեղավոր են։ Սա նշանակում է, որ տարածքը չեն խնամել, որ խոտը ջրված չի եղել, հսկող մարդիկ չեն եղել կողքը։ Ուրեմն անփույթ են եղել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։