Արդեն մի քանի օր է, ինչ հասարակական ակտիվ շրջանակներում Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատախազի առաջարկած պատժաչափերի վերաբերյալ միջնորդությունը մեծ վրդովմունք է առաջացրել։ Հիշեցնենք, որ Շանթին՝ 7, որդուն՝ Շահեին՝ 5, մյուս տղաներին 6-8,5 տարի ազատազրկում է պահանջել մեղադրողը։ Այս թեմայով հատկապես ակտիվ քննարկումներ են սկսվել Ֆեյսբուքում, որտեղ սիրում է երկար ժամանակ անցկացնել նաեւ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Բայց երեկ մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ գործին չի տիրապետում ու նաեւ դատաքննության փուլում գործի վերաբերյալ մեկնաբանություն անել չի կարող։ ,Լինելով գործադիր իշխանության ներկայացուցիչ, հայտարարություն անել, դրանով որոշակի ներազդեցություն ունենալ, այդ իսկ պատճառով ձեռնպահ կմնամե։ Մեր հաջորդ հարցին, թե, հաշվի առնելով հասարակական դժգոհությունները, պատրաստվո՞ւմ է գործին ծանոթանալ եւ իր տեսակետը հայտնել, պատասխանեց․ ,Նախարարն այս հարցում գործառույթ չունի։ Ես հասկանում եմ Ձեր հարցը հանրային կարծիքի եւ դժգոհության վերաբերյալ, բայց ես որեւէ գործառույթ չունեմ։ Այսինքն, հիմա պրոցեսը գնում է առաջին ատյանի դատարանում, որտեղ դեռեւս դատական ակտ չկա, նույնիսկ եթե դատական գործընթացն ավարտվի, եւ լինի դատավճիռ, ատյաններ կան՝ վերաքննիչ, վճռաբեկ, այնպես որ, ես եթե նույնիսկ համաձայնեմ հասարակական հնչեղության վերաբերյալ հարցադրմանը, ապա դատական պրոցեսն առաջին ատյանում ավարտվելուց հետո նույնիսկ կան գործընթացներե։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում