տուն Մամուլ «Հրապարակ». Ինչից է վախենում Հովիկ Աբրահամյանը

«Հրապարակ». Ինչից է վախենում Հովիկ Աբրահամյանը

106
0

hraparak

Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը շուտով պիտի տարեվերջյան ամփոփիչ զեկույցներով հանդես գա, ինչն արդեն մտահոգություն է դարձել Աբրահամյանի համար:  Ուշագրավ է, որ այդ մտահոգությունը կապված է ոչ թե տնտեսության ներկա վիճակի, սրընթաց թանկացումների ու դրանով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, այլ նախարարների անզգույշ արտահայտությունների վտանգի: Երեկ կառավարության բարձր ամբիոնից վարչապետը հրահանգեց, որ նախարարները բոլոր հարթակներն օգտագործեն կատարված աշխատանքները ներկայացնելու համար՝ խիստ կարեւորելով, որ  կոռեկտ լինեն եւ լրատվական դաշտում շահարկումների առիթ չտան: Հատուկ ընդգծեց. «Դա շատ կարեւոր է»:  Վարչապետի մտահոգությունը հուշում է, որ քաղաքական հարթակում նրա շուրջ իրավիճակը սրված է, եւ խնդիր է դրված շուրջ ինն ամսվա աշխատանքը պատվով ամփոփել:

Գրում է թերթը