տուն Մամուլ «Հրապարակ». ՀԱՊԿ-ի ղեկավարումն առաջիկա տարում անցնում է Հայաստանին. ո՞ւմ կվստահվի այդ պաշտոնը...

«Հրապարակ». ՀԱՊԿ-ի ղեկավարումն առաջիկա տարում անցնում է Հայաստանին. ո՞ւմ կվստահվի այդ պաշտոնը ՀՀ-ից

89
0

3.thumb

«Հետաքրքիր զուգադիպությամբ, և ԵԱՏՄ, և ՀԱՊԿ ռոտացիոն ղեկավարումն առաջիկա տարում անցնում է Հայաստանին։ Եթե արդեն որոշված է, որ ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնը 4 տարով ստանձնելու է Տիգրան Սարգսյանը, էլ ավելի հետաքրքիր, եթե չասենք ինքնատիպ է Սերժ Սարգսյանի հաջորդ կադրային էնդշպիլը։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերևներում մտմտում են, որ Հայաստանից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, որին 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո պաշտոնանկ արեց Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս զրկելով գեներալ-լեյտենանտի կոչումից, անվանելով «ասֆալտի գեներալ», որովհետև նա համարձակություն էր ունեցել «տրորել» Քոչարյանի ոտքը, հատկապես՝ Մեղրիի փոխանակման խնդրով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։