տուն Մամուլ «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից հետը բերել է իր «զորքը». զուգահեռ «ՊՆ» է...

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից հետը բերել է իր «զորքը». զուգահեռ «ՊՆ» է ստեղծում

137
0

default (1)

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար դառնալով՝ Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարությունից այնքան շատ կադր է բերել ԱԻՆ, որ արդեն խո­սում են «զուգահեռ ՊՆ» ստեղծելու մասին:

Բնականաբար, ԱԻՆ-ն առաձգական չէ, եւ նորերը փոխարինում են հին աշխատակիցներին: Մենք մոտ մեկ ամիս առաջ հարցում էինք արել ԱԻՆ, թե քանի հոգի է Տոնոյանն աշխատանքի ըն­դունել, ազատել, սակայն այստեղ նախընտրում են մամուլի հետ չաշխատել եւ չպատասխանել մեր հարցին:

Մենք պարզեցինք, որ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից հետը բերել է իր «զորքը»՝ աշխատակազմի ղեկավարին, օգնականներին, քարտուղարուհուն, թարգմանիչներին, գլխավոր խորհրդականին եւ այլն: Ավելին՝ նա դեմ է, որ իր ազատած կադրերը հետագայում աշխատանքի ընդունվեն պետական համակարգում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում