տուն Մամուլ «Հրապարակ». Չի կարելի, ա՜խ, չի կարելի, ապրել առանց Բրյուսովի

«Հրապարակ». Չի կարելի, ա՜խ, չի կարելի, ապրել առանց Բրյուսովի

91
0

hraparak

«Կանացի մերկ պարանոցները լցրել են ողջ սրահը, ամենուրեք բուրում է թանկարժեք ֆրանսիական օծանելիքով, այստեղ դուք կարող եք տեսնել նորաձեւության ամենավերջին ճիչերը, այստեղ դուք կարող եք տեսնել Ռուսաստանի լավագույն հասարակությանը եւ ամենանախանձելի եւ թանկարժեք հարսնացուներին» (Լ. Տոլստոյ,  «Պատերազմ եւ խաղաղություն»): Եթե «Ռուսաստան» բառը փոխարինենք Հայաստանով, ապա այս նախադասությունը լավագույնս կնկարագրի այն մթնոլորտը, որտեղ երեկ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհիները եւ սակավ թվով ուսանողներ տոնում էին «Տարվա լավագույն բլա-բլա» հանդիսությունը:

«Վիվալդի հոլլի» բեմահարթակին կարելի էր տեսնել երկու մեծ պաստառ՝ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ եւ Հայաստանի համահայկական հիմնադրամ: Վերջին ժամանակներս կարծես Երեւանի բուհերը մրցավազքի մեջ մտած լինեն, թե ով կարող է ավելի ճոխ միջոցառումներ կազմակերպել, եւ պետք է ճշմարտությունն ասել, որ Բրյուսովի անվան համալսարանն այդ հարցում «քծիբություն» հաստատ չէր արել: Եվ չնայած Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունն այնտեղ մեծ-մեծ տառերով գրված էր, սակայն հրդեհ այդպես էլ չբռնկվեց, եւ ոչինչ էլ չպայթեց, միայն վերջում «պատճառը» հասկացանք` հանդիսությանը ներկա էր ոչ թե Կարեն Ավագյանը, այլ հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը: «ՀԵՀ-ը երբեք ջանք, եռանդ, միջոց չի խնայել: Մանավանդ այն ուսանողների համար, չեմ կարող չփաստել հատկապես այն ուսանողներին, որոնց բուն բանը գիտելիք ստանալն է, նաեւ որոշակի հասարակական ակտիվություն ծավալելը, որը շատ կարեւոր է եւ շատ անհրաժեշտ»,- բեմից ելույթ ունեցավ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը:

Տիկնայք եւ պարոնայք, դուք «սրտատրոփ» սպասել էիք այս պահին, 2014 թվականի լավագույն ուսանողի կոչմանն է արժանանում Հայկանուշ Սաժումյանը: Այսօր միգուցե այս անունը ձեզ ոչինչ չի ասում, բայց հավատացած եղեք՝ այն ջանքն ու եռանդը, որ այդ ուսանողուհին էր ցուցաբերում, դուք երբեւէ չէիք տեսնի այլ տեղ:

Գրում է թերթը