տուն Մամուլ «Հրապարակ». ԲՀԿ-ն հանել է Տիգրան Ուրիխանյանի անունը միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության կազմից

«Հրապարակ». ԲՀԿ-ն հանել է Տիգրան Ուրիխանյանի անունը միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության կազմից

87
0

hraparak

Ռեստարտ եղած ԲՀԿ-ի պայքարը նախկին կուսակիցների դեմ շարունակվում է: ԱԺ աշխատակազմից մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանել է Տիգրան Ուրիխանյանի անունը հայ-ռուսական մշտական միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության կազմից: Չնայած նախապես հայտարարել էին, որ Ուրիխանյանը շարունակելու է ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացնել այդ պատվիրակության կազմում, եւ նրա մնալը որոշվել է խմբակցության նիստի ժամանակ, սակայն այժմ, փաստորեն, փոխվել է որոշումը, եւ ներկայացվել են այլ թեկնածուներ՝ Միքայել Մելքումյանն ու Վահան Բաբայանը, որոնք հունիսի սկզբին սույն պատվիրակության կազմում կմեկնեն գործուղման: Ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում հիշյալ կառույցն ընդունել է 2 որոշում` երկուսն էլ Տ. Ուրիխանյանի նախաձեռնությամբ:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: