տուն Մամուլ «Հրապարակ». Բառեր՝ առանց իմաստի, կամ հասկացեք միայն ըստ էության

«Հրապարակ». Բառեր՝ առանց իմաստի, կամ հասկացեք միայն ըստ էության

159
0

hraparak

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լսել է, որ քառյակը պատրաստվում է կուտակայինի հարցով նորից դիմել Սահմանադրական դատարան, բայց որեւէ մեկնաբանություն չունի այս կապակցությամբ։ Ըստ նախարարի՝ պարտադիրի հետ կապված այն բոլոր խնդիրներին, որոնք պետք է լուծվեին մինչեւ սեպտեմբերի 30-ը, կառավարության նախաձեռնությամբ ներկայացված օրենսդրական փաթեթով լուծումներ են տրվել։ Իսկ թե արդյոք համապատասխանո՞ւմ են այդ լուծումները Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, ըստ նրա՝ դրա միակ գնահատական տվողը նույն Սահմանադրական դատարանն է։

Դիտարկմանը, թե այն ժամանակ էլ վստահաբար նշում էին, որ օրենքը որեւէ խնդիր չունի Սահմանադրության հետ, մինչդեռ ՍԴ-ն որոշ կետեր հակասահմանադրական ճանաչեց, Արտեմ Ասատրյանն ասաց, որ, իր կարծիքով, բոլորի աշխատանքի մեջ էլ որոշակի թերություններ լինում են։ Նա նաեւ նշեց, որ այն խնդիրները, որոնք կապված էին սեփականության իրավունքի հետ, դա է եղել հիմնական մեխը եւ դոմինանտը՝ ավելացնելով. որքանով որ խոսվում էր հակասահմանադրականության մասին, մոտ 8 կետերի մասով նշվել է, որ դրանք սահմանադրական են։

— Հիմա կատարյա՞լ է օրենքը, թե՞ թերություններ կան, որ նորից դիմում են Սահմանադրական դատարան։

— Կարծում եմ, որ օրենքն այս պահին, ինչպես որ ընդունվել է, համապատասխանում է այն բոլոր դրույթներին, որոնք նշվել էին։

— Դուք ասացիք, որ 8 դրույթներ սահմանադրական էին, իսկ մյուսները, փաստորեն՝ հակասահմանադրական։

— Այո, որոնք լուծում են ստացել ընդունված օրենսդրական փաթեթով։

— Ձեզ լիարժեք գոհացնո՞ւմ է այսօրվա լուծումը։

— Ես կարծում եմ՝ դա թույլ է տալիս բարեփոխումները շարունակել եւ ապահովել այն նպատակի իրականացումը, որ դրված է բարեփոխումների հիմքում։

— Ընդունո՞ւմ եք, որ ,պարտադիրե բառը փոխվեց, բայց էությունը մնաց պարտադիր։

— Ես կարծում եմ, որ մենք չպիտի մեկ բառ մեկնաբանենք եւ պիտի խնդիրը նայենք կոմպլեքս, ամբողջական։ Երբ որեւէ եզրույթ առանձնացնում եք եւ կոնտեքստից դուրս եք քննարկում, ամբողջությամբ ձեւախեղվում է էությունը։

— Բառերն իմաստ ունեն եւ պատահական չեն հնչում, հատկապես վարչապետի ու այլ բարձրաստիճան անձանց կողմից։

— Այո, իհարկե։ Ես էլ եմ էդ կարծիքին։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում