Երեկ Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին նշանակել է նախարարի առաջին տեղակալ: Մինչ այդ նա պարզապես փոխնախարար էր: Արթուր Առաքելյանը Գագիկ Բեգլարյանի մտերիմներից է եւ նրա ջանքերով է նշանակվել այս պաշտոնին: Այս դեպքում պաշտոնի բարձրացումը մի նրբություն ունի: Բանն այն է, որ նախորդ նիստերին Արգամիչը վիրավորել էր Առաքելյանին, նախ բղավել էր նրա վրա, ապա նախորդ նիստին, վերջինիս կողմից նախագիծը զեկուցելուց հետո, երբ դեռ Առաքելյանը չէր հասցրել իր կարծիքն ասել, Արգամիչը, կամերաների, լրագրողների ներկայությունից ոգեւորված, հայտարարել էր, թե նրա կարծիքն իրեն չի հետաքրքրում: Այս նշանակումից կարելի է ենթադրել, որ Արգամիչը Բեգլարյանի հովանավորյալին հրապարակավ նսեմացնելը չի մարսել եւ, որպես «մեղքերի քավություն», ստիպված է եղել վերջինիս կարգավիճակը բարձրացնել: Չոռնիի շրջապատի լեքսիկոնով եթե ասենք՝ «Արգամիչին կոտրել են»:
Գրում է թերթը