տուն Լուրեր Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է

Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է

254
0

Հրանտ Թոխատյանը ծնվել է 1958-ի հունվարի 10-ին՝ Արամ և Եվգենյա Թոխատյանների ընտանիքում:

Հայրը մասնագիտությամբ 1-ին դասի ավտոմեխանիկ էր, ավտոռալլիստ, իսկ մայրը՝ անտառային տնտեսության ինժեներ: Նախկին ամուսնություններից Թոխատյանն ունի երկու որդի: Ներկայիս կինը Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է. նրանք ունեն մեկ դուստր:

1976 – 1981 թթ. սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Ավարտելուց հետո որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Օշականում։

1976 թվականին հրավիրվել է Կամերային թատրոն, որտեղ և աշխատել է 15 տարի։ 1991 թ. Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ համատեղ հիմնադրել է ՇԱՐՄ ընկերությունը, որի տնօրենն է առ այսօր։

Սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է Օշականում: