տուն Լուրեր «Հրանտ Մաթևոսյան» թանգարանի շինարարության ավարատը նախատեսվում է 2017-ի աշնանը

«Հրանտ Մաթևոսյան» թանգարանի շինարարության ավարատը նախատեսվում է 2017-ի աշնանը

117
0

37.thumb

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը ավարտված լինի: Թանգարանի շինհրապարակում շրջայցի ժամանակ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն առաջարկել է կազմել աշխատանքային  նման գրաֆիկ:

Կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանձնարարվել է նախագծողներին մշակել կենտրոնի կահավորանքի էսքիզը և ներկայացնել խոշորացված նախահաշիվը:

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունը ըստ 2015 թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի՝ իրականացնում է «Հորիզոն-95» ՍՊԸ-ն:

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 470 345 670 ՀՀ դրամ է, որից 2015 թվականին շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 0670700 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 98. 200 000 ՀՀ դրամ:  Օբյեկտի շինարարական աշխատանքները շարունակական են, ավարտը նախանշվում է 2017 թվականի աշնանը: