տուն Լուրեր Հրանտ Բագրատյանին հետաքրքրում է հանրապետությունում գործող խանութների թիվը

Հրանտ Բագրատյանին հետաքրքրում է հանրապետությունում գործող խանութների թիվը

98
0

big_a6c215b24c23d94a367e8f91d5e88c28

Այսօր Աժ-ում քննարկվում է «Շրջանառության հարկի վերաբերյալ  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանին.

«Մեր հանրապետությունում առևտրի, ծառայության ոլորտում քանի՞ հազար տեսակի ապրանք ու ծառայություն կա: Մոտավորապես, միջին խանութը քանիսի՞ հետ է գործ ունենում: Հանրապետությունում քանի՞ հիպերմարկետ, քանի՞ սուպերմարկետ, քանի՞ սովորական խանութ կա գրանցված: Քիչ առաջ նայեցի, մեր վիճակագրությունը չի տալիս, բայց Ռուսաստանի վիճակագրությունը հստակ տալիս է: Այնտեղ կա 350 հիպերմարկետ, 11 հազ. սուպերմարկետ, մոտ 110 հազ. հատ խանութ»:

Ի պատասխան` Վախթանգ Միրումյանն ասաց, որ դեռևս չկա վիճակագրություն ու նման տվյալներ, բայց խոստացավ այդ տվյալները ներկայացնել պատգամավորին: